Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.11.2013 | 00:02

Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը՝ Բարձրյալից։ Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և բազկով նրանց պաշտպան է լինելու։ Տերը պիտի սպառազինվի իր նախանձախնդրությամբ և պիտի զինավառի իր արարածներին՝ թշնամիներից վրեժ լուծելու համար. իբրև զրահ նա պիտի հագնի արդարությունը և անաչառ դատաստանը իբրև սաղավարտ պիտի դնի գլխին, որպես վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբությունը և որպես հատու սուսեր պիտի սրի բարկությունը։


Իմաստություն Սողոմոնի 5. 16-21

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ